20 07 2024

Գառնիի ոստիկանապետին ծեծել են, Աբովյանի ոստիկանապետին` մեքենայով 20 մետր քարշ տվել. Armlur.am

Գառնիի ոստիկանապետին ծեծել են, Աբովյանի ոստիկանապետին` մեքենայով 20 մետր քարշ տվել. Armlur.am

Երկու օր առաջ միջադեպ է եղել Կոտայքի մարզում։  Armlur.am -ը հայտնում է, որ իրավապահները ահազանգ են ստացել, որ Չարենցավանում խնջույքի ժամամակ մարդիկ իրար են ծեծում։ Արդյունքում, իրավապահները գնացել են դեպքի վայր ու սկսվել է իրարանցում։

Խնջույքի մասնակիցները ծեծել են ոստիկանության պաշտոնյաներին, նրանցից մեկը փորձել է փախուստի դիմել, Աբովյանի ոստիկանապետ Էդմոնդ Այվազյանը փորձել է կանխել ու կանգնեցնել մեքենան, սակայն նրան մեքենային կախված 20 մետր քարշ տալով վարել են մեքենան։ Իսկ Գառնի ոատիկանապետ Հրաչ Աթաբեկյանին բազմաթիվ հարվածներ են հասցրել։ Կան մեծ թվով ձերբակալվածներ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ